Անչափ ցավալի․ կրկին զոհ ունենք․ մանրամասներ


Ինչպես տեղեկացրել էինք՝ երեկ ադրբեջանը կրկին սադրանքի է դիմել։ Հակառակորդը հրետանային կրակ է բացել և ԱԹՍ-ներ կիրառել։ Հակամարտության արդյունքում ունենք վիրավորներ և, ցավոք սրտի, նաև զոհեր։

Երկու զոհերի մասին արդեն տեղեկացրել էինք․ կյանքը հայրենիքին են տվել Արթուր Մխիթարյանն ու Ռուդիկ Ղարիբյանը։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ երեկ հայտնաբերվել է ևս մեկ զոհ՝ Վահան Բաբայանը։ Այսօրվա զինծառայողն ընդմանեը 19 տարեկան էր, իսկ Ռուդիկն ու Արթուրը՝ 20։ Կյանքում ընդամենը քսան գարուն տեսան նրանք։

Տղաներ, որոնք հայրենիքին այնքան անհրաժեշտ էին, նրանք դեռ պետք է հայրենիք կերտեին, հայրենիք, որն իրենք են ցանկանում, որն իրենցը պետք է լիներ, բայց այսօր հավետ մնացին հայրենիքի գրկում։

Մեր  խորին ցավակացություններն ու խոնարհումն ենք հայտնում նրանց ընտանիքիներին։ Նրանց գործն անմահ է։ Հավերժ փառք ձեզ, հերոս եղբայրներ։ Ձեր սխրանքը հավերժ է և գործն՝ անմահ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: