Անչափ ցավալի․ կյանքից հեռացել է ռուսական էստրադայի վառ աստղ


Այսօր՝ սեպտեմբերի քսանյոթին, կյանքից հեռացել է ռուսական էստրադայի վառ աստղ, մշակույթի կարկառուն ներկայացուցիչ Բորիս Մոիսեևը։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։ Երգիչը 69 տարեկան էր։

«Այո՛, դա այդպես է․․․ ժամը երկուսին»,- լրատվամիջոցների՝ հերթ չտվող հարցերին պատասխանել  է Մոիսեևի գեղարվեստական ղեկավարը, ապա հավելել, որ հոգեհանգստի և վերջին հրաժեշտի արարողակարգի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեն։

Մոիսեևը Ռուսաստանի վաստակավոր արտիստ է։ Նա ծնունդով բուլղարացի է։ Երգիչը դժվար մանություն է ունեցել։

Նա ծնվել է բանտախցում, քանի որ մայրը քաղբանտարկայլ էր։ Մոիսեևը մեծացել է առանց հոր, այնուհետև նաև առանց մոր։ Նրա մայրիկին սպանել են բանտախցում․ շփոթել էին դուռը և նա անմեղ զոհ է դարձել։

Հետագայում երգիչ որդին իր լավագույն գործերից մեկը՝ «Խուլ ու համր սեր»-ը, նվիրել է մայրիկի հիշատակին։ Իսկ ինչո՞ւ հենց խուլ ու համր սեր, քանի որ մոր սպանողը խուլ ու համր էր։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!