Անչափ ցավալի․ բարդ է բառերով նկարագրել և բնութագրել այս սարսափելի ողբերգությունը․ Դավիթ Բաբայանը հայտնում է մարդկային կորստի մասին


Գրեթե ամեն օր մարդկային կորուստների մասին է լրատվությունը։ Դժբախտ պատահարներ, ավտովթարներ, ողբերգությունը ողբերգության ետևից, որի հետևանքով էլ բազմաթիվ մարդկային կորուստներ ենք ունենում։

Հերթական մահվան բոթի մասին են հայտնում  Արցախ աշխարհից։ Ցավալի լուրն առաջինը հայտնել է Դավիթ Բաբայանը, ով հանդիսանում է ԱՀ արտաքին գործերի նախարարը։ Նա սգո լորը հայտնել է համացանցային հարթակի միջոցով։

Նախարարը մասնավորապես գրել է․ «Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։ Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու և բանիմաց գործընկերոջ։

ԱԳՆ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում Բելլա Դադամյանի ընտանիքին և հարազատներին։ Բարդ է բառերով նկարագրել և բնութագրել այս սարսափելի ողբերգությունը։

Այս դժվարին պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստյան վիշտը։ Մաղթում հոգու տոկունություն և համբերություն»։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Բելլայի ընտանիքին և հարզատներին։ Ննջիր խաղաղությամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями: