Անչափ հուզիչ երգ՝ նվիրված անմահացած մեր քաջերին․«Ո՞ւր ես, իմ կես»


Մեր անմահացած հերոսները շարունակում են մնալ ցավի ու ոգեշնչման աղբյուր։ Նրանց են ուղղված մեր ափսոսանքով ու սիրով լի խոսքերն ու մտքերը։ Լուսինե Գրիգորյանը նոր գործ է ներկայացրել, որը նվիրել է անմահացած հերոս Ահարոն Ասատրյանին։

Նա երգը նվիրում է նաև մեր բոլոր անմահացած քաջերին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը հայրենի հողի պաշտպանության համար։ Երգը վերնագրված է «Ո՞ւր ես, իմ կես»։ Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Լուսինե Գրիգորյանը։

Երգում սիրելիից հեռու գտնվող սիրեցյալը փնտրում է սիրելիին, ասում, որ նրանից հեռո, առանց նրա կյանքը անիմաստ է։ Նրա կարոտած սրտի երազանքն ու սրտի միակ ցանկությունը սիրելիին տեսնելն է, նրան հանդիպելն է, քանզի հակառակ դեպքում կյանքն անիմաստ է։

Երգը հոգեհարազատ է մեր երիտասարդ այն սիրահարների համար, ովքեր սպասում են հայրենիքի պաշտպան իրենց սիրեցյալներին։Լուսինե Գրիգորյանի ներկայացրած հուզիչ նոր երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!