Անչափ համեղ աղցան, որը պատրաստման յուրօրինակ ձև ունի և կգրավի շատերին․ պատրաստեք և կհամոզվեք


Աղցանները շատերի քիմքին են հարմար։ Դրանք վիտամիններով հագեցած են, քանի որ շատ օգտակար մթերքներ են պարունակում։ Դյուրամարս են և համադրվում են հիմնական ուտեստների հետ։ Աղցանների տեսակները բազմազան են և կարելի է պատրաստել ցանկացած մթերքների համադրությամբ։

Դրանց մեծ մասի բաղադրատոմսերը հորինվում են հենց պատրաստման պահին։ Այս նյութում ներկայացնում ենք մի աղցան, որը տեսակով յուրօրինակ է և օժտված անհավանական համով։

Անհրաժեշտ է՝

Հավկիթ — 5 հ․

Վարունգ — 5 հ․

Եգիպտացորեն — 1 բանկա

Կարտոֆիլ — 4 հ․

Խաշած տավարի միս — 2 ոչ մեծ կտոր

Մայոնեզ — 0,5 ճ․գ․

Թթվասեր — 1 ճ․գ․

Սխտոր — 1 ատամիկ

Աղ՝ ըստ ճաշակի

Կիտրոնի հյութ

Կարտոֆիլներն անցկացնել երկարավուն քերիչով և սառը ջրով լավ լվանալ, ջրքամել։ Խոհանոցային սրբիչի վրա չորացնել, ապա տապակել առատ բուսայուղում, ազատվել ավելորդ յուղից։ Մանրացնել և աղցամանի մեջ լցնել վարունգը, հավկիթը, սամիթը, սխտորը, միսը։

Միացնել տապակած կարտոֆիլին, լցել եգիպտացորենը, մայոնեզը, թթվասերը, հավելել աղը , կիտրոնի հյութը և միախառնել։ Ահա և վերջ, աղցանը պատրաստ է։ Կարող եք վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!