Սոնա Շահգելդյանը այն արտիստներից է, ով բազմիցս ցույց է տվել իր հայրենասիրական դրսևորումները։ Նա մշտապես հայ հանրության կողքին է և օգնության ձեռք է մեկնում նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Նա բարեգործական աշխատանքներ է իրականացնում հատկապես պատերազմից տուժած ընտանիքների համար։ Սոնային սիրում են և բարձր գնահատում նրա աշխատանքը։

Այս անգամ երգչուհին հերթական հայրենասիրական երգով է հանդես եկել։ Այն կոչվում է «Անունդ հայ է»։

Այս երգի երաժշտությունը հեղինակել է Մելինե Գյուլասարյանը, իսկ խոսքեը պատկանում են Ռուզաննա Մխիթարյանին։ Երգչուհին ներկայացել է մի քանի գեղեցիկ կերպարներում, որոնք ողողված են հայկական շնչով։

«Անունդ հայ է, ոգիդ՝ հերոսի, Կամքդ ու միտքդ դարերով եկած նախնիների, Պայքարդ մեկն է, մեկ անուն ունի, Քո վերջին շնչից շունչ պիտի առնի»,- հնչում են երգի բառերում։ Այս գեղեցիկ ստեղծագործությանը կարող եք ծանոթանալ վարը ներկայացված տեսանյութում։