Աննա Մկրտչյանի ագրեսիվ պահվածքի մասին օրերս խոսում են գրեթե բոլոր քաղաքացիները տարբեր հարթակներում։

Բոլորն են ականատես եղել, թե ինչպես է ընդդիմադիր պատգամավորը փողոցում գրկել ոստիկանին և բաց չէր թողնում նրան՝ խոչընդոտելով վերջինիս ծառայությունը։ Աննա Մկրտչյանն այն պատգամավորներից է, ով բավականին ակտիվ է։

Նրա ակտիվ ելույթները մշտապես կարելի է տեսնել ԱԺ նիստերին, իսկ այժմ էլ կին պատգմավորն ակտիվ է փողոցում և ակտիվ է թե՛ որպես ցուցարար, թե՛ ցույցերի կազմակերպող անդամ։

Այս անգամ էլ Աննա Մկրտչյանը հարձակվել է վարչապետի թիկնապահներից մեկի վրա։

Լրատվական կայքերից մեկը հանրայնացրել է վերոնշյալ իրադարձությունը փաստող տեսանյութը և կից գրել․ ««Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանն այս անգամ հարձակվում և հարվածում է վարչապետի թիկնապահներին․ անհավասարակշիռ պատգամավորը պետք է զրկվի մանդատից»։ Օգտատերերի մեկնաբանությունները նույնպես դատապարտող և քննադատող են։ Տեսանյութը՝ կից։