Աննա Հակոբյանը մասնակցել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորությանը․ նա բացառիկ կադրեր է հրապարակել


Այսօր Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորությունն էր։ Մեծ Վարպետին վերջին հրաժեշտն են տվել ինչպես հայտնի դեմքեր, նրա հարազատները, գործընկերներն ու ըկերները, այնպես էլ ծանոթ ու անծանոթ հազարավոր քաղաքացիներ։

Բոլորի համար էլ փակվեց մանկության կամ երիտասարդության մի դուռ, որն իր հետ տարավ հուշեր ու կյանքի ջերմագին պահեր։

Դերասանի մասնակցությամբ ֆիլմերը, նրա կերտած հերոսների խոսքերը հավետ կհիշեցնեց բոլորիս Վարպետի մասին։ Հուղարկավոությանը ներկա է գտնվել նաև Աննա Հակոբյանը։ Այդ մասին Վարչապետի կինը հրապարակում է կատարել համացանցային իր հարթակում։

Նա հանրայանցրել է լուսանկարներ, որոնց կից կատարել է գրառում, որտեղ փորձել է արտահայտել իր հույզերը, զգացողությունները վարպետի մահվան հետ կապված և շնորհակլություն հայտնել, որ այդքան հույզեր է պարգևել։

Աննա Հակոբյանը մասնավորապես գրել է․ «‎Ռաֆայել Քոթանջյան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, շնորհակալություն մեզ՝ քո հանդիսատեսին տված ամեն մի հույզի համար»։ ‎‎


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!