Աննա Հակոբյանը մասնակցել է անմահացած հերոսի եղբոր հարսանյաց հանդեսին և այնտեղից տեսանյութ հրապարակել


Աննա Հակոբյանը մասնակցել է հարսնայաց հանդեսի։ Այն շատ կարևոր իրադարձություն է եղել և այդ ամուսնությամբ ուարախացել են շատերը։ Ամուսնացողները Նարեկն ու Լիլիթն են։

Նարեկը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։ Նա նախկինում աշխատել է նաև ոստիկանական զորքերում։ Նարեկի եղբայրը՝ Խաչատուր Աղաջանյանը, անմահացել է պատերազմում։ Եվ այսօր նրա եղբոր հարսանիքն ասես կոչ լինի՝ կոչ ապրման։

Հարսանյանց գեղեցիկ կադրերով վարչապետի կինը կիսվել է համացանցային իր հարթակում, որոնց կից գրել է, որ անմահացած տղաներին մենք բոլորս ծաղկուն հայրենիք ենք պարտք։

«Պատերազմում անմահացած, ոստիկանության զորքերի ծառայող Խաչատուր Աղաջանյանի եղբոր՝ պատերազմի մասնակից, ոստիկանության զորքերի նախկին ծառայող Նարեկ Աղաջանյանի հարսանիքն է։ Մաղթենք Նարեկին եւ Լիլիթին անսահման սեր եւ երջանկություն։

Մեր բոլոր անմահացած հերոսներին մենք Ուժեղ, Հզոր, Ծաղկուն, Արդար Հայրենիք ենք պարտք»։ Եվ այստեղ ակամայից գալիս է «Կա՛նք, պիտի լինենք ու դեռ շատանանք»  սևակյան հայտնի և դիպուկ տողերը։


Понравилась статья? Поделиться с друзьями: