Հանրությունն անչափ շատ է սիրում հետևել հանրային ճանաչում ունեցող անձանց առօրյային։ Նրանցից շատերը հանրությանն ընձեռում են այդ հնարավորությունը։

Այդ հայտնիներից է նաև Աննա Դովլաթյանը։ Երգչուհին, ճիշտ է, վերջին շրջանում երգարվեստով կարծես թե չի զբաղվում, սակայն նա հետևորդների պակաս ինսթագրամում չունի։ Հետևորդները սիրում են հետևել Աննային մեկ այլ կարևոր հանգամանքով պայմանավորված։

Փոքրիկ Կարինան։ Հրաշք աղջնակը բոորի աչքի առջև մեծանում է և շարունակ հիացնում բոլորի իր գեղեցիկ արտաքինով։ Կարինան ասես տիկնիկ լինի, ում մայրիկն անչափ ոճային է հագցնում։ Փոքրիկին շատ օգտատերեր նմանեցնում են մայրիկին։

Աննան մի անգամ հանրայնացրել էր իր մանկության լուսանկարը, որտեղ մոր և դստեր արտաքին նամնությունն ակնհայտ է եղել և այդ մասին մեկնաբանություններում փաստել են Աննայի հետևորդները։

Այս անգամ Աննա Դովլաթյանը դստեր հետ զբոսանքի է դուրս եկել և նոր լուսանկարներ հանրայնացրել, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես է մեծացել երգչուհու դուստրը։