Անմահացել է՝ փրկելով զինակից ընկերների կյանքը․ ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն


Այսօրվա լուսաբացների համար երախտապարտ պիտի լինենք առաջնագծում մարմինը դեմ տված  մեր պաշտպաններին, ովքեր այլևս մեզ հետ չեն։ Հայրենիքն ու հայրենասիրությունը նրանք բոլորովին այլ կերպ ընդունեցին։

Անձնազոհ են նրանք։ Հանուն ներկայի ու ապագայի ընկան տղաները և այդ նույն ընկած  տեղից նոր կյանք պիտի հառնի, պիտի ծիլ տա, ծաղկի ու ընձյուղներով վեր խոյանա։ Մեր խորին երախտագիտությունն ու խոնարհումը նրանց։

Սերտենք նրանց սխրանքն ու սերունդներին այդ ոգով դաստիարակենք, որ վաղվա հայրենիքի պարիսպներն ավելի բարձր խոյանան, որ ոչ մի թշնամի չհանդգնի մոտենալ։ Ճանաչենք հայրենիքը կրկին մեզ նվիրած տղաներին անուն առ անուն։

Անի Քոչարը ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրել է անմահացած հերոս Վոլոդիայի մասին։Վոլոդյա  Վերանյանը ծնվել է 2001 թ., Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

Ծառայության է մեկնել 2019 թվականին։ Հինգ ամիս սովորել է Երևանի Նուբարաշենի հատուկ մասնագիտացված դպրոցում՝ որպես դիպուկահար։Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախում՝ Հադրութի շրջանում։ Անմահացել է սեպտեմբերի երեսունին՝ փրկելով զինակից ընկերների կյանքը: Հիշատակդ հավերժ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!