Անմահացած հերոս Գագիկ Պողոսյանի ծննդյան օրն է


Անմահացած հերոսները երկար կհիշվեն։ Այսօր նրանցից մեկի՝ անմահացած հերոս Գագիկ Պողոսյանի ծննդյան տարեդարձն է, նա կդառնար 26 տարեկան։

Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Գագիկը որոշել էր իր ծառայությունն անցկացնել, մանկության ընկեր՝ Ադամ Սահակյանի ծառայած վայրում, Ջրականում, ով զոհվել էր քառօրյա պատերազմի ժամանակ, որտեղ տարիներ անց զոհվեց նաև Գագիկը։

Գագիկ Պողոսյանը ծառայությունն անցկացրել է Ջաբրաիլում, եղել է հետախույզ, ավագ լեյտենանտ, իսկ հետմահու ստացել ՝ կապիտանի կոչում։ Մարտական ընկերները պատմում են, թե ինչպիսի հերոսական կռիվ է տվել նա, և իր կյանքն է զոհել, փրկելով բազում ընկերների կյանքեր։

Եթե չլիներ այս шնիծյալ պատերազմը, նրա 26 ամյակին ոչ թե մայրը ծաղիկներ կդներ որդու շիրմաքարին, այլ նա անձամբ ծաղիկներ կնվիրեր իր հարսնացուին, ով անհամբեր սպասում էր նշանադրության մատանուն։

Գագիկն իր անմահացած ընկերների հետ միշտ էլ կմնա մեր սրտերի ամենաբարձր կետում, որովհետև հերոս տղերքը միշտ բարձրանում են գտնվում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!