Անմահացած հերոսը ծառայության էր անցել այն վայրում, որտեղ Ապրիլյանին ընկել էր ընկերը


Առաջնագծում մարմնով վահան դարձած տղաները տանից վերջին անգամ անվերադարձ դուրս եկան։ Նրանք երբեք էլ այսպիսի ավարտ չէին պատկերացնի։ Նրանք գնացել էին հայրենիքին պարտքը տալու, սակայն երբ հայրենիք կորցնելու սարսափին հանդիպեցին, ամբողջ մարմնով ու մտքով տրվեցին սրբության պահպանմանը։

Ճանաչենք մեր հերոսներին և նրանց անուններն ու սխրանքները փոխանցեք սերունդներին և նրանց կրթենք ու դաստիարակեն մեր անմահացած հերոսների գաղափարախոսությամբ։ Կառուցենք ու հզորացնենք մեր հայրենիքը, որ կարողանանք հատուցել նրանց։

Ներկայացնենք անմահացած հերոս Գագիկ Պողոսյանի սխրանքները։ Հերոսը ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության անցավ այն վայրում, որտեղ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվել էր ընկերը՝ Ադամ Սահակյանը։

Եվ տարիներ անց նույն վայրում՝ Ջրականում, զոհվեց ինքը։ Հետախույզ էր , ավագ լեյտենանտ։ Հետմահու կապիտանի կոչում է ստացել։ Մարտական ընկերները պատմում են, թե քանի հոգու կյանք է փրկել։

Ապրիլի 16-ին կլրանար հերոսի 25-ամյակը։ Անմահացել է հոկտեմբերի 16 ին՝ փրկելով բազում զինվորների կյանքեր։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!