Անհնար է առանց հուզվելու դիտել այս տեսահոլովակը. Ինգա Անուշ Արշակյաններ. ՙՙԱպրելու Ապրիլ՚՚


Ինգա Անուշ Արշակյան — Ապրելու Ապրիլ երգը համացանցում ունի ավելի քան 1 000 000 դիտում:

Ռեժիսոր`Դավիթ Բաբայան

Կատարողներ` Ինգա եւ Անուշ Արշակյաններ

Խոսքերը՝ Ավետ Բարսեղյանի

Երաժշտություն՝ Մանե Հակոբյանի

Ապրելու Ապրիլ

Չեն սպիանում անցած դարի վերքերս,
Չեն դադարում դեռ կարոտիս երգերը,
Տուն, երազում եմ քեզ արթուն,
Տունս երազում ասում է` ետ արի…

Հայ իմ հողից լսվող աղերսն ու ճիչը,
Թող մեղավոր հոգու դառնա դահիճը,
Մահ, դու հաղթել ես ինձ մի պահ,
Բայց ճակատագիրն է իմ եղել ապրել:

Կրկ.
Սիրտս կոտրեցին սրով,
Մեկ է ապրեցինք սիրով,
Այգուս բերքը այրեցին,
Նորը տնկեցի:
Վանքս քանդեցին, բայց ես
Մեկ է աղոթում եմ քեզ,
Տեր, պահապան կանգնիր
Ինձ ու իմ ազգին հավետ:

Կա, իմ արյան մեջ կա հողի հին կանչը,
Դեռ տանելու եմ վեր ծաղկած իմ խաչը,
Կանք ու պիտի դեռ շատանանք,
Կյանքն է հայերին հրամայել ապրել:

Կրկ.
Սիրտս կոտրեցին սրով,
Մեկ է ապրեցինք սիրով,
Այգուս բերքը այրեցին,
Նորը տնկեցի:
Վանքս քանդեցին, բայց ես
Մեկ է աղոթում եմ քեզ,
Տեր, պահապան կանգնիր
Ինձ ու իմ ազգին հավետ:

Չեմ սպանի հոգիս,
Քանի կա կողքիս հավատ,
Սուրբ իմ աղոթք,
Հարազատ հողից ծիլ ու ծառ կտան նորից
Հայ գարնան կաթիլ:
Ապրելու ապրիլ:

Տեսանյութը ստորև՝


Понравилась статья? Поделиться с друзьями: