Հայրենասիրությունը խոսքերով չէ և այս բառերը սոսկ ընդունելն առաջին քայլն է դեպի արհամարհանք սեփական երկրին, հողին ու ջրին։

Հայրենասիրությունը սկսվում է սեփական երկրի մասին հոգ տանելով և ունեցածը պահպանելով, այլապես մեծ հաջողություններ երբեք չենք գրանցի։ Երեկ ցավալի տեղեկատվություն տարածվեց, որ ինչ-որ անձիք թունավորման փորձ են կատարել կենդանաբանակզան այգում բնակվող կոալայի երկու ձագուկների, ինչպես նաև ուղտի նկատմամբ։

Թե ինչ պատճառ է հետապնդել այս չար արարքը, դեռևս հայտնի չէ։ Այս մասին հանրությանը տեղեկացրել է Գագիկ Շամշյանը, ում տեղեկատվությունը հայտնել է Երևանի Կենդանաբանական այգու իրավաբանը։

Այգու աշխատակիցները վերոնշյալ կենդանիների վանդակներից կարմիր գույնի հաբեր են գտել, որոնք կասկածել են թվացել և առաջ բերել աշխատակիցների մտահոգությունը։

Իրավաբան Քրիստինեն դիմել է ոստիկանությոն, որպեսզի պարզաբանվեն չարագործ անձիք։ Ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում և հաբերը վանդակներում դրած անձիք առաջիկայում կբացահայտվեն։