Անի Քոչարը ինսթագրամյան իր օգտահաշվում պատմում է իր պսակադրության մասին։ Նա գրում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին շատ դժվшր փnրձnւթյուններից հետո ․ քիչ թվով հյուրերով (համաճարակով պայմանավորված) տեղի է ունենում իր և սիրելիի պսակադրությունը։

Շատ մեծ է եղել ցանկությունը մեղրամիսն անցկացնել Արցախում, սակայն զույգերին անակնկալ են մատուցել և նրանք մեկնել են այլ երկիր։

Անին շարունակում է և պատմում, որ երբեք չէր պատկերացնի, որ հարսանիքի հենց հաջորդ օրը Հայաստանից զանգ կստանա ու կլիսի՝ Հայաստանում պшտերшզմ է։

«Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վայրկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ»,- գրել է Անի Քոչարը։

Անմիջապես վերադառնում են Հայաստան և ամուսինը մեկնում է առաջնագիծ։

Անին գրում է, որ թվում է , թե մահվանը հաղթած մարդուն ոչնչով այլևս չես վախեցնի, բայց ոչ, հնարավոր է։

Անին հույս է հայտնում, որ այս օրերին հարսանեկան լուսանկարներ տարածելու համար խիստ չի դատի հանրությունն իրեն։

Նա նպատակ ունի մի փոքր լույս , հույս ու սեր տարածելու և վստահ է, որ անկեղծորեն կուրախանան իր երջանկության համար։