Շատերն են սիրում թեթև սնվել և միևնույն ժամանակ հագեցնող, որպեսզի այլ ուտեստ ուտելու ցանկություն չառաջանա։ Թերևս, աղցան ընտրելու պատճառներից մեկը սա է։ Աղցանների հազարավոր տեսակներ գոյություն ունեն, բացի դրանից ամեն օր, ամեն ժամ և րոպե կարելի է նորը հորինել։ Աղցանները թեթև են և համեղ։ Առաջարկում ենք հետևել մեր առաջարկած բաղադրատոմսին և մի քանի վայրկյանում ստանալ համեղ, շատ համեղ աղցան։ Պատրաստվում է հաշված րոպեներում և բաղադրության մեջ ներառված է վիտամիններով հարուստ մթերքներ։

Անհրաժեշտ է՝
Սոխ — 2 հ․
Հավկիթ — 4 հ․
Հորթի միս — 150 գ
Բուլղարական պղպեղ — 2 հ․
Երշիկ (լավ կլինի բժշկական) — 150 գ
Թթվասեր
Աղ և սև պղպեղ

Վերջին 2 բաղադրիչների քանակը որոշվում է ըստ ճաշակի։ Նախ անհրաժեշտ է խաշել հավկիթները և միսը։ Եթե այս 2 բաղադրիչները նախօրոք խաշած ունենաք խոհանոցում, ապա մի քանի րոպե և անչափ համով աղցանն արդեն պատրաստ դրված կլինի սեղանին։

Նախատեսված բոլոր բաղադրիչները կտրատել բարակ զոլերով, միացնել իրար, հավելել թթվասերը, աղ և պղպեղ լցնել, ապա լավ խառնել։

Եվ վերջ, աղցանը պատրաստ է, կարելի է սկսել համտեսել։ Այն ոչ միայն իր տեսքով նաև համով հաճելիորեն կզարմացնի հյուրերին։