Երգչուհի Լիլուն երկրպագուների շրջանում հայտնի է իր ուղիղ եթերներով, որոնք երբեմն համեմված են հումորով։ Երգչուհին սիրով է շփվում հետևորդների հետ։

Նրա զրույցները տարաբույթ են լինում։ Սակայն երբեմն էլ նա զայրանում է հենց ուղիղ եթերում։ Լիլուն հերթական հոլովակն է հանրայնացրել, որտեղ պատմել է, որ կրկին զայրացած է։

Նա նշել է, որ եթե հանկարծ իրեն տեսնեն կնճռոտ և սպիտակ վարսերով, ապա դա միայն այն բանի համար, որ ծերացել է շատ մտածելուց և խոսելուց նույն բանի մասին։ Իր խոսքում հայրենակիցներին հորդորել է միմյանց նկատմամբ բարեհամբյուր լինել։

Երգչուհին պատմել է, որ հերթական հարսանիքի հրավերի համար իրեն զանգահարել է հարսնացուի մայրը, որպեսզի պայմանավորվեն հետագա անելիքների մասին և ինչ-որ բան այնպես չի ընթացել։

Լիլուն խոսել է անչափ բարկացած։ Նա նշել է, որ որոշ տեսակի մարդիկ ուղղակի զզվելի են և անդաստիարակ։ Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանութում։