Անահիտ Կիրակոսյանի որդին տարեդարձի օրը ինքնուրույն է պատրաստել տորթը․ տեսեք՝ ինչպես է ստացվել


Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը օրերս տոնել է որդու տարեդարձը։ Հայկը դարձել է տասը տարեկան։

Տարեդարձը յուրօրինակ դարձնելու համար Անահիտը կազմակերպել է և հոգացել ամեն բան, որպեսզի որդին ծննդյան տորթը ինքնուրույն պատրաստի։

Եվ ահա Հայկը ջանք ու եռանդ չի խնայել և պատրաստել է սեփական տորթը։ Այն տանկի տեսք ունի և չափազանց գեղեցիկ է ստացվել։

Անահիտը հաճախ է խոսել և պատմել որդու մասին, որ նա չափազանց շատ է սիրում զինվորական ամեն բան։ Կադրերին կից Անահիտը գրել է․ «Ամենահրաշալի տարբերակը 10 ամյակը հիշարժան դարձնելու համար։

Հիմա Հայկս հստակ գիտի, որ ցանկացած բան հեշտ չի տրվում․ պահանջվում է ջանք, եռանդ, աշխատասիրություն ու սեր։

Սիրելի ընկերներ, փոքրիկ զինվոր Հայկը որոշեց իր ծննդյան տորթը ինքնուրույն պատրաստել»։

Ինչպես տեսնում եք կցված լուսանկարներից տորթն իսկապես ստացվել է։ Շնորհավորում ենք տղային և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!