Երկու երեխաների մայր և հրաշալի դերասանուհի Անաիս Սարդարյանի երկրորդ երեխան լույս աշխարհ է եկել բոլորովին վերջերս։ Անաիսը ամուսնուն հանրությանը ցույց չի տալիս, քանի որ դա իր կողակցի որոշումն է։

Իսկ դրան դեմ գնալ դերասանուհին, բնականաբար, չի ցանկանում։ Սակայն երբեմն դերասանուհին իր երջանկությունը կիսում է հետևորդների հետ և երեխաների հետ համատեղ լուսանկարներ հանրայնացնում։ Այս անգամ Անաիսը կրկին ցույց է տվել դստերը։

Փոքրիկը մեծացել է և նմանվել մայրիկին։ Դա նկաատել են դերասանուհւ հետևորդները և խնդրել նրան հանրայնացնել իր մանկության տարիների լուսանկարներից, որպեսզի կարողանան ճիշտ համեմատություն անցկացնել։

Փոքրիկն իսկական գեղցկուհի է, ով ընտանիքին անասելի մեծ երջանկություն է պարգևել։ Անաիսը մի առիթով պատմել է, որ տղան՝ Մոնթեն, յուրահատուկ սեր է տածում քույրիկի նկատմամբ։

Երջանիկ մայրիկը լիահույս է, որ առաջիկայում իր զավակները օրինակելի քույր ու եղբայր են լինելու։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։