Այս օրը այնքան լավ եմ հիշում․․․ Թագուհի Օհանյանը պատմել է Ֆրունզիկի՝ իրենց տանը հյուր լինելու մասին


Թագուհի Օհանյանին ճանաչում են շատերը։ Ամերիկաբնակ հայուհին հանրության շրջանում հայտնի է իր բարեգորածական գործունեությամբ։

Նա ամուր, սերտ կապ ունի սահմանապահների ընտանիքների, անմահացած հերոսների, վիրավոր տղաների և նրանց հետ, ովքեր ունեն իր կարիքը։

Թագուհին մեկ անգամ չէ, որ դրամահավաք է կազմակերպել և այդ գումարը ծառայեցրել կարիքավորներին։ Այս անգամ Թագուհին մի տեղեկատվությամբ է կիսվել, որտեղ պարզվում է կերպարներից երկուսը իր հարազատներն են՝ մայրը և հայրը։

Պատմությունն անմիջական կապ ունի մեծն արտիստ Ֆրունզիկի հետ։ Եվ այսպես, պարզվում է, որ Մհեր Մկրտչյանը մի գեղեցիկ օր նրանց հյուրն է եղել և երբ նրան թեյ են հյուրասիրել, նա շաքարը գցել է բաժակի մեջ, սակայն չի խառնել։ Իսկ երբ տան տիկինը նրան հիշեցրել է, որ շաքարն այդպես էլ չխառնեց ու խմեց, Ֆրունզիկը պատասխանել է, որ ինքը քաղցր չի սիրում։

Թագուհի Օհանյանը կիսվելով այս փոքրիկ պատմությամբ՝ նշում է, որ շատ լավ  է հիշում այդ օրը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!