«Այս քարտեզը խարան է և խայտառակություն ՀՀ-ի համար․․․»․ Հայաստանն ու Ռուսաստանը քարտեզում նույն գույնով են ներկված․ Տիգրան Խզմալյանի հրապարակումը


Տիգրան Խզմալյանն այն քաղաքագետների շարքին է պատկանում, ով մշտապես հստակորեն հայտնում  է իր անաչառ կարծիքը։ Նա հաճախ է հադես գալիս գրառումներով և ներկայացնում իր քաղաքական վերլուծությունները։

Թերևս, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Խզմալյանը հակռուսական դիրքորոշում ունի և բազմիցս է նշել՝ թե՛ իր հարցազրույցներում և թե՛ իր գրառումներում, որ Հայաստանն ամեն գնով պետք է պոկվի, առանձնանա Ռուսաստանից։

Այս անգամ Տիգրան Խզմալյանը մի քարտեզով է կիսվել իր համացանցային հարթակում, որտեղ ՆԱՏՕ-ի կողմից դիտարկվել է ստորաբաժանումներ տեղակայելու հարցը։

Քարտեզում Հայաստանը ներկված է կապույտ գույնով, ինչպես Ռուսաստանը։ Քաղաքագետին զայրացրել է դա։ Հրապարակմանը կից Խզմալյանը գրել է․ «Այս քարտեզը խարան է և խայտառակություն ՀՀ-ի համար՝ մեր երկիրն այնտեղ նույն գույնով է ներկած, ինչ և Ռսաստանը։

Որպես ազատ աշխարհի թշնամի։ Ես իմ ընկերների հետ ամեն ինչ կանենք, որ փոխենք մեր երկրի դիրքն այդ քարտեզում»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!