Նաիրա Զոհրաբյանը բավականին ակտիվ է համացանցային հարթակում։ Նա այլևս քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, սակայն հաճախ է քաղաքական բնույթի գրառումներ կատարում և հայտնում սեփական կարծիքը, մտորումներն ու վերլուծությունները Հայաստանի ներքին քաղաքականության վերաբերյալ կամ ակտուալ որևէ իրավիճակի։

Այս անգամ, սակայն, նախկին քաղաքական գործիչը համացանցային իր տիրույթում անդրադարձ է կատարել հայ մշակութային, պատմական ժառանգությանը վերաբերող մի հարցի։ Նա նշում է, որ Հին Խնձորեսկն ուղղակի փլվում է։

Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Հին Խնձորեսկն է՝ քարանձավային ֆանտաստիկ քաղաք, որն ամեն վայրկյան դանդաղ փլվում է։

Աշխարհում մեկ այլ տեղ նման հրաշք լիներ՝ հիմա դարձրել էին աշխարհի թոփ հրաշալիքներից մեկը։ Եվս մեկ-երկու տարվա անտերություն, եկեղեցուց ու մնացած կիսավեր շինություններից էլ բան չի մնա»։

Մեկնաբանություններում ակտիվ են եղել նաև Զոհրաբյանի հետևորդներն ու ընկերները և միացել մտահոգիչ խնդիր ունեցող կարծիքին և հայտնել սեփական մտահոգությունները վերոնշյալ հարցի վերաբերյալ։