Այս տղան դիակիզարանի առջև կանգնած սպասում է իր հերթին․ անասելի հուզիչ պատմություն, որը ցնցել է ողջ աշխարհը


Ներկայացնում ենք մի նկարի պատմություն, որն այնքան հուզիչ ու սիրտ մաշող է և միևնույն ժամանակ մարդկային բարձր արժեքների մասին ուսուցանող։ Այս լուսանկարում պատկերված տղան ճապոնացի է։

Այս նկարն արվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Տղան կանգնած էր դիակիզարանի առաջ և սպասում էր իր հերթին, որպեսզի մահացած փոքր եղբորը հանձներ դիակիզման։

Մարդն, ով այս լուսանկարի հեղինակն է, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ տղան չլացելու համար այնպես էր ատամներով սեղմել շրթունքները, որ դրանք սկսել էին արնահոսել։

Դիակների հսկիչն ասել  է տղային. «Տո՛ւր մեջքիդ ծանրությունը, որպեսզի այդքան չկրես»։ Իսկ տղան պատասխանում է. «Նա ծանր չէ, նա իմ եղբայրն է» և հանձնում է  դիակը , շրջվում ու հեռանում…

Մինչ այսօր Ճապոնիայում այս նկարը համարվում է արիության և ուժի սիմվոլ… Կյանքում լինում են պահեր, երբ պետք է ուժեղ լինես կա՛մ քո համար, կա՛մ էլ՝  ուրիշների…։


Понравилась статья? Поделиться с друзьями: