Հրաչ Մուրադյանը, ով հայտնի և սիրված հաղորդավար է, նաև պրոդյուսերական աշխատանք է կատարում, սակայն հինականում հայտնիություն ունի Կիսաբաց լուսամուտներ հաղորդման շրջանակում։

Հրաչը համացանցում ակտիվ է, որտեղ հիմնականում կիսվում է անձնական-ընտանեկան կյանքից որոշակի մանրամասներ։ Հրաչ Մուրադյանի հրապարաումները հիմնականում զվարճալի են լինում։ Հաղոդավար պրոդյուսերը չի վախենում ինքն իր վրա ծիծաղել։

Այս անգամ Հրաչը մի տեսանյութ է հանրայնացրել, որը բավականին զվարճալի է, սակայն նկարահանման պահին հաղորդավարի համար բնավ զվարճալի չի եղել։ Հաղորդավարը տաղավարում վախեցել է։ Բանն այն է, որ նկարահանման ընթացքում տաղավար է մտնում կատու։

Բոլորն անակնկալի են գալիս, քանի որ կենդանու մուտքն անսպասելի էր, իսկ Հրաչ Մուրադյանը վախենում է։ Նա այդ տեսանյութը հանրայնացրել է համացանցային իր հարթակում և կից հետաքրքրվել հետևորդներից, թե նրանք ինչից են վախենում։

Մեկնաբանություններում զանազան վախերի մասին է հիշատակվել, սակայն մի խումբ օգտատերեր նշել են, որ հաղորդավարի փոխարեն իրենք նույնպես կվախենային։ Իսկ այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։