Այս ծայրահեղ դժվար իրավիճակում ըտանիքիս հետ միասին իմ զորակցությունն եմ հղում․․․ Հայկ Մարությանի գրառումը


Հայկ Մարությանը համացանցային տիրույթում գրառմամբ է հանդես եկել, որտեղ սատարում ու մտահոգություն է հայտնել Արցախին։

Գրառման մեջ նախկին քաղաքապետը նշել է, թե ինչպիսի դրսևորում պետք է ունենանք մենք բոլորս, որպեսզի այս դժվարին իրավիճակից դուրս գանք հաղթանակած, պարզ և հպարտ ճակատով։

Նա նշում է, որ արդեն յոթ օր է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը մնում է փակված։ Ապա հավելել է, որ փորձ է կատարվում բնագիծ զիջել և կասկածել մեր արդար նպատակները, թուլացնել կամքը:

Հայկ Մարությանը կոչ է անում հաստատակամություն ցուցոբերել և վերահաստատել սեփական հողի վրա ապրելու իրավունքը: Վստահորեն հայտնում է, որ արցախցին, հայը դա բազմիցս է կատարել սրանից ավելի թեթև և ավելի բարդ պայմաններում: Նախկին քաղաքապետը գրառումն ավարտել է իր և ընտանիքի զորկացությամբ։

«Ծայրահեղ դժվար իրավիճակում ըտանիքիս հետ իմ զորակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին և եղբայներին»։


Понравилась статья? Поделиться с друзьями: