«Այս լուսանկարները պետք է մնան այստեղ, առաջիկա 4 օրերը նվիրում եմ Արմանին»․ ահա թե ինչու է Անահիտ Սիմոնյանն առաջիկա օրերը նվիրում որդուն


Անահիտ Սիմոնյանը շարունակում է ակտիվ մնալ ինսթագրամյան հարթակում։ Երգչուհին ցույց է տալիս ինչպես աշխատանքային, այնպես էլ  ընտանեկան կադրեր։

Անահիտը հաճախ է հարայնացնում որդու՝ Արմանի հետ համատեղ լուսանկարներ և տեսանյութեր և կից հանդես գալիս գրառումներով, որոնք երբեմն այնքան հուզիչ են լինում։ Հայկոյի անժամանակ մահը Անահիտի կյանքն ամբողջովին շրջեց։ Անահիտն այժմ իրեն ամբողջովին նվիրել է որդուն։

Մի առիթով երգչուհին նշել էր, որ առանց հայրիկի շատ դժվար է մեծացնել որդուն, սակայն ինքն ուժեղ է և կարող է հաղթահարել բոլոր մարտահրավերները։

Այս անգամ երգչուհին որդու հետ համատեղ հերթական լուսանկարն է հանրայնացրել, որտեղ նրանց դեմքերը երևում են կիսով չափ։

Լուսանկարին կից Անահիտը գրել է․ «Ես գիտեմ, որ լուսանկարները ինսթագրամում այլևս ակտուալ չեն, ինչպես տեսանյութերը, բայց, ամեն դեպքում, այս լուսանկարը պետք է մնա այստեղ»։ Այնուհետև շարունակելով թեման մեկ այլ հրապարակման մեջ՝ նշում է, որ շնորհակալ  է Աստծուն նման որդու համար, շնորհակալ է Հայկոյին, որ 10 տարիների ընթացքում աշխարհի ամենավ հյարիկն է եղել Արմանի համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: