Այս աղջկան ծաղրում էին դպրոցում, իսկ հիմա նա հայտնի մոդել է


Լուսանկարի այս աղջնակի անունն Էլի Շտոց է։ Թվում է, թե երեխան երջանիկ է, իրականում այդ ժամանակ Էլին ամեն օր բախվում էր հասակակիցների չարությանը։ Պատճառն այն է, որ Էլին միշտ խոշոր աղջիկ է եղել՝ ոչ թե գեր, այլ խոշոր։

Դեռահաս տարիքում Էլիի բոյը 190 սմ էր, ինչի համար էլ նրան ծաղրում էին դպրոցում։ Նա անընդհատ արտասվում էր, բայց ոչինչ չէր փոխվում։ Աղջիկը համակերպվում էր իրողության հետ։ Դպրոցական տարիներն անցան և բոյը, որը նա գլխավոր «դժբախտությունն էր» համարում, իր առավելությունը դարձավ։

Այսօր Էլին հայտնի ֆոտոմոդել է, իսկ երկրպագուների բանակն այնքան մեծ է, որ աղջիկը չի կարողանում ինչ-որ տեղ գնալ՝ առանց հազարավոր լուսանկարների խնդրանքի։ Էլին հետևում է իր կազմվածքին, սպորտով է զբաղվում։ Իսկ իր ֆիթնես-մարզիչը նաև իր սիրելին է։ Էլին իրոք երջանիկ է։

Նրա միակ խնդիրը հագուստը և կոշկեղենն է, որն ստիպված է պատվիրել, քանի որ խանութներում 47 համարի կանացի նուրբ կոշիկներ չեն վաճառվում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!