Այսօր 44-օրյա պшտերшզմի անմահ հերոս Վարդան Ամալյանի ծննդյան օրն է․ ուշագրավ պատմություններ հերոսի մասին․ տեսանյութ


44-օրյա պատերազմի անմահ հերոս Վարդան Ամալյանին շատերն են ճանաչում ու հպարտանում հերոսով և խոր ափսոսանք ապրում, որ հերոսն այսօր ֆիզիկապես չկա։

Այդ անսահման վիշտը հոգում՝ հերոսի հարազատները շարունակում են  ապրել և վառ պահել Վարդանի հիշատակը։ Նրանք յուրաքանչյուրն օրն ապրում են այնպես, ինչպես հաճելի ու ցանկալի կլիներ հենց Վարդանին։

Վարդանն ապրում է, Վարդանն ընտանիքից չի հեռացել և նա անմահ է, անմահ է հարազատների արարքներում, մտքում, հոգում և նրանց գործերում։ Այսօր Վարդան Ամալյանի ծննդյան օրն է։

Ընտանիքն օրը կանցկացնի Եռաբլուրում։ Տաղանդավոր ծնողների որդին ինչպես անում են՝ «հեռու չի ընկել»։ Վարդանը պատմվածքներ էր գրում և տասնմեկ տարեանում այնպիսի մտքեր արտահայտում, որ յուրաքանչյուր մեծի մտորելու տեղիք էր տալիս։

Առաջարկում ենք դիտել մի տեսանյութ, որտեղ անչափ ուշագրավ պատմությունների կհանդիպենք և հերոսին կկարողանաք բացահայտել մեկ այլ տեսանկյունից։ Շնորհավոր երկնային ծնունդդ, հերո՛ս, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում․․․ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!