Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին լուրերը։ ՔՊ կուսակցության անդամները որոշել են հարցը նիստերի օրակարգ մտցնել։

Իզաբելլա Աբգարյանը, ով հանդիսանում է Երևանի ավագանու անդամ, ակտիվություն ունի նաև համացանցային հարթակում և հաճախ է գրառումներ կատարում և իր աջակիցների հետ տարատեսակ քննարկումներ կատարում։ Այսօր ուշագրավ հարցադրում է կատարել՝ ուղղված Հայկ Մարությանին, ինչին արձագանքել է քաղաքապետը։ Երկխոսությունը ձևակերպվել է նիստի ընթացքում։

Տիկին Աբգարյանը հարցրել է, թե ինչո՞ւ քաղաքապետը նման ծանր օրերին չի դիմում Երևանի քաղաքացիներին, նրան ընտրողներին։ Հարցին ի պատասխան Մարությանն ասել է, որ առաջիկայում ավագանու հերթական նիստն է և այդ ժամանակ էլ կլինեն բոլոր հարցերի պատասխանները։

Նշենք, որ առաջիկա նիստին քննարկվելու է քաղաքապետին անվստահոււթյուն հայտնելու նախագիծը։ Իզաբելլա Աբգարյանն արդեն մի քանի անգամ հանդես է եկել գրառումներով, որտեղ սատարել է քաղաքապետին։

Ավելի ուշ Աբգարյանն ասել է․ «Այսօր ևս, ինչպես բոլոր նիստերին, բարձրաձայնեցի երևանցիների կողմից ամենից շատ տրվող հարցը»։