Հանրահայտ կինովավերագրող, լրագրող ու նաև ռեժիսոր Ցվետանա Պասկալևան այսօր նշում է ծննդյան վաթսունմեկամյա հոբելյանը: Նա ծնվել է Բուլղարիայի Նովա Զագորա բնակավայրում:

Մոսկվայի թատերական արվեստի ինստիտուտն ավարտելուց հետո Ցվետանա Պասկալևան եկել է Հայաստան՝ վավերագրելու արցախյան ազատամարտը:

Դեռ այդ ժամանակ երիտասարդ լրագրողը մոր խնամքին է թողնում իր փոքրիկ դստրիկին, ով հիմա արդեն մեծ աղջիկ է: Այս գործունեությունը ռեժիսոր, լրագրողի համար ճակատագրական է լինում:

Նա սկսում է Արցախի ու արցախցիների ցավի ու վերքերի մասին պատմել ամբողջ աշխարհին: Հեղինակում է արժեքավոր ֆիլմեր, հաղորդումներ, որոնք մեծ նշանակություն ունեն Արցախի՝ այդ տարիների իրողություններին ծանոթանալու համար:

Ցվետանա Պասկալևան այժմ էլ շարունակում է ապրել ու գործել Հայաստանում: Այստեղ նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, շարունակում է իր գործունեությունը նվիրել Արցախի հիմնախնդրի լուսաբանմանը՝ այն ներկայացնելով հերոսների ու հերոսական դրվագների մասին պատմող հաղորդումների միջոցով:

Միանում ենք բոլոր շնորհավորանքներին՝ լավագույնը ցանկանալով Ցվետանա Պասկալևային: