Այսօր տաղանդավոր ու սիրված դերասան Արթուր Կարապետյանի ծննդյան օրն է


Այսօր տաղանդաշատ ու սիրված դերասան Արթուր Կարապետյանը բոլորում է ծննդյան հիսունվեց տարին։ Նա Երևանից է, սովորել է թիվ 143 դպրոցում։ Դպրոցից հետո նա սովորել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։

Նրա մասնագիտական գործունեությունը բավականին բեղուն ու արժեքավոր է եղել և է՛։ Դերասանը կերտել ու շարունակում է կերտել իր կերպարին բնորոշ դերեր, որոնք այնքան բնական ու չիշտ շեշտադրումներով է ներկայացվում, որ հանդիսատեսին ու հեռուստադիտողին են փոխանցվում անհրաժեշտ հույզերն ու զգացումները։

Արթուր Կարապետյանի կազմած ընտանիքը դերասանական է։ Նա ամուսնացել է նույն մասնագիտությամբ Սաթիկ Հախնազարյանի հետ։ Սաթիկը ևս աչքի է ընկնում արդյունավետ դերասանական գործունեությամբ։

Զույգը մեկ դուստր ունի, ով ամուսնացել է և այժմ ընտանեկան հանգամանքների բերումով հայրենիքից հեռու է ապրում։ Արթուր Կարապետյանի և Սաթիկ Հախնազարյանի ներդաշնակության ձգտումը փոխանցվել է իրենց դստերը։

Հատկանշական է, որ Ա․ Կարապետյանը աչքի է ընկնում մարդկային բարձր որակներով և մեծ համեստությամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!