Այսօր Սոնա Ռուբենյանի ծննդյան օրն է․ մանրամասներ երգչուհու կյանքից


Այսօր՝ դեկտեմբերի տասնչորսին, սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի ծննդյան օրն է։ Սոնան այսօր դարձավ 29 տարեկան։ Օրվա առիթով կեսգիշերն անց երգչուհին համացանցային տիրույթում իր փոքրիկ հրաշքի հետ համատեղ լուսանկարներ է հանրայնացրել և նշանավորել օրը։

Երգչուհու համար այս տարեդարձը տարբերվող է, քանի որ առաջին տարեդարձն է, որ նա նշում է արդեն մայրիկի կարգավիճակում։

Սոնա Ռուբենյանը բեմում է հինգ տարեկանից։ Նա առաջին անգամ բարձրացավ բեմ   «Կռունկ» մրցույթի ժամանակ և հիացրեց իր ձայնով։ Հինգամյա աղջնակի մոտ տաղանդն արդեն ցայտուն նկատելի էր։ 2012 թվականն էր, երբ Սոնան հայտնի դարձավ ավելի լայն շրջանակների։

Նա մասնակցեց  «Հայ Սուպերսթար» երաժշտական մրցույթին և դարձավ հաղթող։ Սոնան մշտապես հանդես է եկել հիանալի ստեղծագործությունների կատարմամբ և շարունակում է ներկայացնել մեկը մյուսից գեղեցիկ և ճաշակով երաժշտություն։

Նա նաև հեղինակ է մի շարք երգերի։ Շնորհավորում ենք Սոնա Ռուբենյանին և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: