Այսօր սիրված երգիչ, դերասան Նարեկ Բավեյանի ծննդյան օրն է


Հայտնի երգիչ ու միաժամանակ դերասան Նարեկ Բավեյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունութ տարին։ Նարեկը ծնունդով Վեդիից է։ Նա սովորել է տեղի դպրոցում, հետո կրթություն է ստացել Կոնսերվատորիայում։

Նարեկն առավելաբար հայտնի է դարձել «Դոմինո» ռեյտինգային հեռուստանախագծի շրջանակներից։ Նա մինչ այդ հանդես էր եկել երաժշտական կատարումներով, սակայն այնքան հայտնիություն ձեռք չէր բերել, որքան «Դոմինո»-ում հանդես գալուց հետո։

Նարեկը նաև կոմպոզիտոր է և երգերի հեղինակ։ Նա ամուսնացած է մասնագիտությամբ պարուհի Քրիստինե Սարգսյանի հետ։ Նրանք արդեն երկու բալիկներ ունեն։ Նրանց բալիկները տղաներ են, ընդ որում, կրտսերը բոլորովին վերջերս է լույս աշխարհ եկել։ Նարեկի առաջնեկի անունը Մարկ է, իսկ կրտսեր զավակի անունը՝ Ռոբերտ։

Նարեկի և Քրիստիների տարիքային տարբերություն ավելի քան տասը տարի է, սակայն դա չի խանգարում, որ զույգը ներդաշնակ կազմակերպի ընտանեկան կյանքն ու բալիկների դաստիարակությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!