Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է


Այսօր սիրված երգիչ Ռուբեն Մաթևոսյանը բոլորում է ծննդյան ութսուն ամյակը: Նա ծնունդով Սպիտակից է: Սովորել է Կոնսերվատորիայում:

Դեռ ուսանողական տարիներից և դրանից հետո էլ հանդես է եկել Արամ Մերանգուլյանի անվան անսամբլում:

Տարիների ընթացքում կատարողական յուրահատուկ վարպետության շնորհիվ Ռ. Մաթևոսյանը մեծ սեր ու ճանաչում է ձեռք բերել:

1992 թվականից սկսած նա չորս տարի «Աստղեր» անսամբլի մենակատարն ու միաժամանակ գեղարվեստական ղեկավարն էր:

Զուգահեռ երգիչը մեծ հաջողությամբ մանկավարժական գործունեություն է ծավալում՝ դասավանդելով երաժշտական դպրոցներում, քոլեջներում և այլ ուսումնական հաստատություններում:

Իր գործունեության, ինչպես նաև կատարողական յուրօրինակ կարողությունների համար Ռ. Մաթևոսյանը բազմիցս արժանացել է պարգևների, մրցանակների, մեդալների: Բացի երաժտական ուղին, Ռ. Մաթևոսյանը հանդես է եկել նաև ֆիլմերում:

Ամենից հայտնի ֆիլմերը, որտեղ երգիչը դերակատարմամբ է հանդես եկել, «Եռանկյունի», «Մեր բակը» ֆիլմերն են: Արդեն երեսուն տարի է, անվանի երաժիշտը դասավանդում է Կոնսերվատորիայում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!