Արցախյան վերջին պատերզմը մեզանից անդառնալիորեն տարավ մի ամբողջ ոսկե սերունդ, լուսավոր ու պայծառ երիտասարդների, ովքեր պետք է կառուցեին մեր ապագա հայրենիքնիքը, դառնային իրենց ընտանիքների հենասյունը։

Արտաշը Քաջարանից է, իսկ նրա մայրը Քաջարանի դպրոցում ուսուցչուհի է։ Որդուն ապագայում լավ մասնագետ տեսնել ցանկացող մայրն այդպես էլ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել ու համակերպվել իր թանկագին ու միակ զավակի կորստի հետ։

Արտաշի անմահանալու մասին բոթն իմանալուց հետո մայրը չի կարողանում շարունակել իր մանկավարժական գործունեությունը։

Թանկագին որդու ծննդյան օրվա առիթով մայրը՝ Արուս Ստեփանյանը մի հուզիչ հոլովակ է հրապարակել՝ գրելով․ Երբե՛ք չեմ հաշտվելու։ Սիրում եմ, կարոտում եմ, սպասում եմ։ Շնորհավոր Ծնունդդ, Արտա՜շս։

Հրապարակված հոլովակում Արտաշի տասնութ տարիներ կյանքն է՝ մանկության ու պատանեկության գեղեցիկ դրվագներով, դպրոցական տարիների հուշերով։ Արտաշ Մարտիրոսյանն այսօր կբոլորեր ծննդյան տասնինը տարին։

Ա․ Ստեփանյանի տեղադրած հուզիչ տեսանյութը կարող եք դիտել ստորև։