Մեր նոր պատմության էջերում Կ․ Դեմիրճյանի անունն անմահացել է՝ որպես անվանի ու նվիրյալ պետական ու քաղաքական գործչի, ով աչքի է ընկել իր խելամիտ ու արդյունավետ գործունեությամբ։

Այսօր Կ․ Դեմիրճյանը կբոլորեր ծննդյան ութսունինը տարին։ Նա կյանքից հետացել է վաթսունյոթ տարեկան հասակում՝ բոլորին հայտնի ողբերգական դեպքերի ժամանակ։

Կ․ Դեմիրճյանը նախ սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը՝ տիկին Ռիմային։ Նրանք հընթացս ամուսնացել են՝ կազմելով ամուր ու գեղեցիկ ընտանիք։

Ռ․ Դեմրիճյանը տարիներ առաջ ամուսնու մասին և նրան նվիրված մի ուշագրավ գիրք է հրատարակել, որը վերնագրված է «Հիշատակ»։ Գիրքն առիթ է, որպեսզի ևս մեկ անգամ գնահատվի և արժևորվի Կ․ Դեմիրճյանը որպես մարդ, քաղաքացի և պետական գործիչ։

Կ․ Դեմիրճյանը տիկնոջ հետ միասին երկու որդի է ունեցել։ Ստեփան և Սամվել Դեմիրճյաններն ունեն իրենց ընտանիքները, զավակները։ Նրանք առաջնորդվում են հայրիկի կողմից իրենց ավանդված գաղափարներով։