Այսօր ճանաչված պատանի դերասան Ստեփան Հովհաննիսյանի ծննդյան օրն է


Այսօր «Սթեյջ 7» ստուդիայի շրջանավարտ, ճանաչված պատանի դերասան Ստեփան Հովհաննիսյանի ծննդյան օրն է. նա դառնում է 16 տարեկան: Ստեփանը և իր խաղընկերները՝ Մարին ու Բորիսը, շատ շուտ սիրվեցին հեռուստադիտողի կողմից:

Ստեփանը խոստովանում է, որ իրեն հեշտությամբ է ստացվում կերտել Ազիզյաններից Լևոնի կերպարը, քանի որ ինքն իրական կյանքում բնավորությամբ շատ քիչ է տարբերվում ֆիլմի կերպարից:

Ստեփան Հովհաննիսյանը նշում է, որ իր հայտնիությունը որոշակիորեն կաշկանդել է իր ազատությունը, քանի որ նրան սկսել են ավելի շատ ճանաչել, հետը նկարվելու կամ ընկերանալու ցանկություն հայտնել, ինչն էլ նրան ստիպում է ավելի զգոն, լուրջ և ուշադիր լինել առօրյա կյանքում:

Ստեփանի սիրելի զբաղմունքներից է ֆուտբոլ խաղալը: Նա հաճախ է իրական և վիրտուալ ֆուտբոլ խաղում ազատ ժամանակ:

Ծննդյան օրվա առթիվ պատանի դերասանը շնորհավորական գրառումներ է ստացել ոչ միայն իր մտերիմներից ու երկրպագուներից, այլ նաև գործընկերներից ու խաղընկերներից:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!