Այսօր հանրակրթական դպրոցներում հնչում է <<Վերջին զանգը>>


Այսօր հանրակրթական բոլոր  դպրոցներում հնչում է <<Վերջին զանգը>:  Այս տարի այն կհնչի Հայաստանի շուրջ   1409   դպրոցներում:

Այս տոնը երկար  սպասված իրադարձություն է՝ լի հույզերով ու կյանքի նոր փուլ մտնելու սպասումով:  Այսօր դպրոցներում հնչում են  սիրո,  ջերմության և երախտագիտության խոսքեր:

Վերջին զանգը  աշակերտների կյանում մի սահմանաբաժան է, որի շնորհիվ նրանք անցում են կատարում  դեպի հասուն կյանք, դեպի երազանքների և նպատակների  իրականացում: Վերջապես դասերի, գրավոր աշխատանքների և իհարկե  քննությունների  ծանրաբեռնված  շրջանն  ավարտվում է:

Տոնի առթիվ  շրջանավարտներին  իր  ողջույնի խոսքն է հղել  ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և նպատակասլաց քայլերով:

Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թևակոխած Հայաստանում և համոզված եմ, որ ձեր նպատակներն ու ցանկություններն իրականացնելու եք ավելի դյուրին և հարթ։ Դրա համար ձեզանից պահանջվում է ունենալ հիմնարար գիտելիքներ և հաստատուն կամք:

Հարգելի՛ մանկավարժներ, այսօր հասուն կյանք ճանապարհում եք ձեր կողմից կրթված ևս մեկ սերնդի, որը համադրելով ձեր կողմից ստացած գիտելիքներն ու պատգամները և երիտասարդական եռանդը՝ ապահովելու է մեր երկրի զարգացումն ու կառուցելու է մեր երազած ապագան։ Շնորհավորելով Հայաստանի և Սփյուռքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներինվերջին դասի կապակցությամբ՝ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ և հաջողություն»։

Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում ենք այս գեղեցիկ և հիշարժան տոնի առթիվ, դուք այսօր մուտք եք գործում կյանքի նոր փուլ, մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ կյանքում, թող այս տարիներին  ստացած ձեր գիտելիքների շնորհիվ դառնաք լավ մասնագետներ, պիտանի քաղաքացիներ, որոնք կնպաստեն մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը:

Բարի երթ ձեզ սիրելի  շրջանավարտներ:

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!