Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է


Այսօր գրականասեր, գեղրավեստասեր հասարակությունը տոնում է մեծ բանաստեղծ Համո Սահյանի հերթական տարեդարձը։ Համացանցը ողողված է սիրված գրողի հայտնի ու իմաստուն խոհերով, գեղեցիկ բանաստեղծություններով։

Համո Սահյանը ծնունդով Լրից է՝ Սիսիանի տարածաշրջանից։ Հմայակը գրիգորյան ծածկանունը փոխարինել է հոր՝ Սահակի անվան առաջին վանկով՝ վրան ավելացնելով հայերի ազգանվանը բնորոշ յան-ը։

Հ․ Սահյանն իր կրթությունը ստացել է Բաքվի մանկավարժական ինստիտուտում։ Մանկավարժական գործունեություն է ծավելել, զբաղվել ստեղծագործական գործունեությամբ։

Սահյանական բանաստեղծությունները սիրվել ու տարածվել են ժամանակի նշանավոր գրական դեմքերի՝ Մ․ Գալշոյանի, Ստ․ Զորյանի և այլոց համառ ջանքերի շնորհիվ։ Հետագայում դրանք սիրելի են դարձել հանրային լայն շրջանակների կողմից։

Հ․ Սահյանը բավականին երկար ու իմաստալից կյանք է ապրել։ Նա վախճանվել է յոթանասունինը տարեկանում՝ թողնելով գրական հարուստ ու գեղեցիկ ժառանգություն։Այժմ հանգչում է Կոմիտասի անունը կրող պանթեոնում։

Հ․ Սահյանը քույրերի, ընկերների հուշերում զգայուն, հայրենիքի ճակատագրի հանդեպ խիստ սրտացավ վերաբերմունք ունեցող անհատականություն է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!