Այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանի մասին


Այսօր՝ հունվաի քսաներեքին, Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է։ Մեծանուն դերասանը ծնվել է 1923 թվականին։ Մանկությունն ու երիտասարդության մի որոշ հատված  անցել է Թիֆլիսում։

Նա աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում, նաև որոշ ժամանակ հանդիսացել է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Կերտել է բազմաթիվ դերեր, որոնք երկար կարելի է թվարկել։

Խաչվանքյանի կերտած կերպարների կողմից արված խոսքերն ու արտահայտությունները թևավոր խոսքեր են դարձել, որոնք առ այսօր ցիտում է հասարակութունը։ Դերասանը նաև նկարահանվել է ֆիլմերում և կարողացել գրավել հեռուստադիտողին։

Թերևս, նրա մասնակցությամբ ամենահիշարժան ներկայացումներից մեկը Տաքսի-տաքսին է։ Երևի թե չիգտնվի մի մարդ, որ ներկայացման անունն արտաբերելիս կամ լսելիս՝ անմիջապես մտապատկերում չունենա մեծն դերասանի կերպարը և անգամ երևակայորեն չլսի ձայնը։

Դերասանը բեմից կատակելով և ծիծաղեցնելով մարդկանց՝ խոսում ու անդրադառնում էր  կարևոր փիլիսոփայություն ունեցող հարցերի մասին։ Կարպ Խաչվանքյանը կյանքից հեռացել է 75 տարեկան հասակում։


Понравилась статья? Поделиться с друзьями: