Այսօր Լիլի Էլբակյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանուհու կյանքից


Այսօր՝ մայիսի տասնմեկին, Լիլի Էլբակյանի ծննդյան օրն է։ Դեասանուհին ծնվել է 1986 թվականին։ Նա լույս աշխարհ է եկել դերասանների ընտանիքում և ինքն էլ բռնել դերասանի ուղին։

Այժմ բոլորն են համոզված նրա մասնգիտության  ճիշտ ընտրության հարցում, քանի որ Լիլին զարդարում է թե՛ բեմը, թե՛ հեռուստաէկրանները։

36-ամյա երիտասարդ դերասանուհին շարունակում է հիացնել երկրպագուներին և կերտել իր յուրօրինակ դերերն ու կերպարները։ Նա կյանքում էլ  յուրատեսակ անհատ է, որն էլ փաստում են նրան ճանաչող մարդիկ, ընկերները և հարազատները։

Լիլին հմտանալով դերասանուհու մասնագիտության մեջ՝  նաև ստանում է թատերական ռեժիսորի մասնագիտությունը և հրաշալի ներկայացումներ հրամցնում թատերասեր հանրությանը։

Դերասանուհին մի շարք մցանակաների և պարգևների է արժանացել, իսկ բոլորովին վերջերս էլ դերասանուհին Անահիտ մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվեց  լավագույն դերասանուհու տիտղոսով։ Լիլի Էլբակյանն ամուսնացած է և երկու երեխաների մայր։ Նա ունի մեկ դուստր և մեկ որդի։


Понравилась статья? Поделиться с друзьями: