Այսօր՝ դեկտեմբերի յոթին, Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Երգչուհին այսօր դարձավ 35 տարեկան։ Լիլիթը ծնվել, նախնական և հետագա կրթությունն ու գործունեությունը ծավալել է Երևանում։

Լիլիթը դպրոցին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցում դաշնամուրայի բաժնում։ Երրգել է դեռ վաղ տաիքից, սակայն հանրության շրջանում առավել հայտնի դարձավ «Հայ սուպերսթար» երաժշտական նախագծից։

Այնուհետև մեծ ճանաչում ձեռք բերեց և շատ սիրվեց հանրության կողմից։ Լիլիթ Հովհաննիսյանն այն հայ երգչուհիներից է, ով առաջին էր, որ ամենաշատ հետևորդների քանակը գրանցեց սոցտիրույթում։ Նրա տեսահոլովակների դիտումները յութուբում ամենաբարձր քանակն էր ապահովում։

Լիլիթը չի համագործակցում իմիջմեյքերների հետ և ինչպես իր, այնպես էլ իր տեսահոլովակում գործող կերպարների հագուստներով և արտաքին տեսքով զբաղվում է հենց ինքը։ Լիլիթ Հովհաննիսյանի պրոդյուսերը իր ամուսինն է՝ Վահրամ Պետրոսյանը։

Նրանք ունեն մի քանի ամսական որդի, ում շնորհել են Յան յուրօրինակ անունը։ Շնորհավորում ենք Լիլիթին և լավագույն մաղթանքները հղում նրան։