Այսօր լեգենդար ու շատ հարգված հրամանատար Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է


Այսօր տաղանդավոր ու պատասխանատու ռազմական գործիչ, վերջերս ազգային հերոսի պատվավոր կոչման արժանացած լեգենդար հրամանատար Վահագն Ասատրյանը կբոլորեր ծննդյան քառասունչորս տարին:

Լեգենդար ու շատ հարգված հրամանատարը ծնվել է Քասախում: Վահագն Ասատրյանի ծնողները՝ Ֆելիքս Ասատրյանը և Սիմա Պետրոսյանը, բուժաշխատողներ են եղել: Ցավոք, հայրը վաղ է մահացել: Վահագնը եղել է ընտանիքի կրտսերը:

Դպրոցական տարիներին Վ. Ասատրյանը հաճախել է երաժշտական դպրոց, իսկ դպրոցից հետո սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռшզմական ուսումնարանում՝ ստանալով հետախուզական դասակի հրամանատարի մասնագիտացում:

Նա իր գործունեությամբ ու կերպարով իր ծառայության ողջ ընթացքում օրինակ և ուղենիշ է եղել զինծառայողների համար ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի ժամանակ:

Վահագն Ասատրյանը արդյունավետ և հերոսական մասնակցություն է ունեցել արցախյան վերջին պшտերազմին:

Նա զոհվել է Հադրութի պաշտպանական մшրտերի ժամանակ, նրանք հուղարկավորել են հոկտեմբերի տասնհինգին:

Վ. Ասատրյանը հերոսական անուն է թողել հայոց պայքարի պատմության էջերում: Նա երկու զավակների հայր էր:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!