Այսօր թանգարանների միջազգային օրն է


Թանգարանների միջազգային օրվա եւ «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 18-ին Երևանի  քաղաքապետարանի և մարզպետարանների ենթակայության տակ գտնվող թանգարաններն այսօր մինչև կեսգիշերնանց  բաց կլինեն այցելուների համար և հանդես կգան մի շարք նախաձեռնություններով:

Օրվա խորհրդի շրջանակներում նախատեսվում են  բազմաթիվ միջոցառումներ, որոնք օրն ավելի  խորհրդանշական և հետաքրքիր կդարձնեն այցելուների համար:

Ավանդույթի համաձայն,  այսօր բոլոր թանգարանների մուտքը կլինի անվճար:

Այս համատեքստում Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ազգային-ազգագրական իրերի բացօթյա ցուցադրություն, լուսանկարների ցուցադրություն, «Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի երախտավորները»  թեմայի շրջանակներում հանդիպում թատրոնի դերասանների հետ: Ցուցադրություն կլինի նաև  «Ասեղնագործություն» թեմայով:

Իսկ ահա «Մարտունու երկրագիտական թանգարան» ՀՈԱԿ-ն իր դռները կբացի  թանգարանային նմուշների բացօթյա ցուցադրությամբ: Նախատեսվում է ծանոթացնել այցելուներին, Մարտունու երկրագիտական թանգարանի ստեղծման պատմությանը,  թանգարանի հիմնադիրներին. կներկայացվեն նոր ձեռք բերված նմուշները,  ինչպես նաև  կցուցադրվեն Մարտունու տարածաշրջանից Արցախյան պատերազմում զոհվածների և անհայտ կորածների լուսանկարները և կենսագրությունները: Օրվա միջոցառումները կեզրափակվեն տոնական համերգով:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!