Այսօր  երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Եւ կեցցե՚ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում. Նիկոլ Փաշինյան


Հունիսի 1-ը նշվում է որպես   երխաների պաշտպանության միջազգային օր: Այս ամենագեղեցիկ  տոնը  աշխարհում  նշվում է  շատ  վաղուց:  Այն ամենահին միջազգային տոներից մեկն է:

Եւ կեցցե՚ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Տոնի առթիվ իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը:

 

Դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի  ժամանակ  սահմանվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Փոքրիկների  իրավունքների պաշտպանության մասին  բազմաթիվ  այլ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել ու վավերացվել,  մասնավորապես  1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Այս փաստաթղթերի համաձայն  երեխաները  հատուկ խոցելի խումբ են համարվում:

Հունիսի մեկը  որպես երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է դեռևս  1950 թվականին:

Հայաստանը 1992 թ.-ին վավերացրել է երեխաների մասին կոնվենցիան: Դե իսկ 1996 թ.-ին մեր երկրեւմ  ընդունվել է  «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Ամեն տարի այս օրը բոլոր մարզերում և Երևանում  բազմաթիվ  հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում և իրականացվում  երեխաների համար: Դրանով իսկ բազում ժպիտներ պարգևում փոքրիկ հրեշտակների դեմքին:

Եկեք ամեն տարի այս օրը երեխաների համար  հիշարժան  և գեղեցիկ  տոն դարձնենք, նրանց կյանքում պարգևենք սեր ու հոգատարություն,   գունավորենք նրանց մանկությունը,  լցնենք  խինդով  ու ծիծաղով:

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!