Այսօր գուսան Արամ Ասատրյանի ծննդյան օրն է


Այսօր շատերի համար սիրելի երգիչ, գուսան, երգահան Արամ Ասատրյանը կբոլորեր ծննդյան վաթսունութ տարին։

Նա սրտի հետ կապված խնդիրների պատճառով հիսուներեք տարեկան հասակում հրաժեշտ տվեց երկրային կյանքին։

Երգչի մասին հիշողությունները, նրա թողած երաժշտական ժառանգությունը շարունակվում է հիշվել, շարունակում է ապրել ոչ միայն նրա հարազատների, այլև երգչի երգարվեստի շատ սիրահարների սրտերում։

Արամ Ասատրյանը չորս զավակների հայր էր։ Նրա տղաներից մեկը, ցավոք, ևս վաղ է հրաժեշտ տալիս կյանքին։ Երկու որդիները հայտնի են բոլորին։

Նրանցից մեկն ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում հայրենիքում, մյուսը՝ Ամերիկայում։Երկու Ասատրյանների զավակներն էլ շարունակում են մնալ երգարվեստի, երաժշտության ոլորտում՝ կատարելագործելով իրենց կարողությունները։

Ծնունդով Էջմիածնեցի երգիչը կենդանության օրոք շրջել է աշխարհով մեկ, եղել տարբեր քաղաքներում, երգել հայ համայքների համար՝ ամեն տեղ ջերմ ու սրտաբաց ընդունելության արժանանալով։ Նա հանդես է եկել նաև հայտնի «Մեր բակը» ֆիլմում՝ խաղալով ինքն իրեն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!