Այսօր Գոհար Գասպարյանի հիշատակի օրն է. մանրամասներ արտիստուհու կյանքից


Գոհար Գասպարյանն այն անուն ազգանունն է, ով յուրօրինակ շունչ ու բույր է հաղորդել հայ օպերային։ Այս երգչուհուն ճանաչում են բոլորը, ճանաչում, սիրում ու մեծարում այս մեծանուն գոհարին։

Լույս աշխարհ է եկել 1924 թվականի դեկտեմբերին, Կահիրեում։ Ընտանիքը եղել է անչափ մեծ երաժշտասեր։ Եվ ահա հենց ընտանիքում էլ երաժշտության հանդեպ յուրօրինակ մոտեցման առաջին սերմը գցվեց մանուկ Գոհարի մեջ։

Գոհար Գասպարյանի մաիսն մի ուշագրավ պատմություն կա։ Երգչուհին վաղաժամ էր ծնվել՝ յոթ ամսականում։ Եվ քանի որ բժշկությունն այդ տարիներին զարգացման բարձր մակարդակ չուներ, բոլորը միաբերան հայտնում էին, որ փոքրիկը չի ապրի։

Եվ միայն Գոհարի տատիկն էր, որ հայտարարեց․ «Կապրի և բոլորիս հպարտությունը կդառնա»։ Ինը տարեկան էր և արդեն երգում էր երգչախմբում։

Տարիներ անց տեղափոխվում է Երևան, ծավալում գործունեություն և ապրում ու դառնում բոլորիս հպարտությունը։ 86 տարեկան էր, երբ հեռանում է կյանիքից․ 2007 թվականի մայիսի 16-ին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!