Այսօր բոլորում է Հայոց բանակի ձևավորման քսանիննամյակը․


Այսօր բոլորում է Հայոց բանակի ձևավորման քսանիննամյակը: Մեր բանակը ժամանակի հրամայականով կազմավորվել է 1992 թվականի այս օրը: Հայոց բանակը կազմված է նվիրյալ ու հայրենասեր հայորդիներից՝ զինվորներից ու սպայական կազմից:

Ամեն տարի այս օրը կազմակերպվում էին տոնական, հաղթական միջոցառումներ, իրենց նվիրվածությամբ ու գրագետ գործողություններով աչքի ընկնող սպաներին պարգևատրելու կարևոր արարողություններով:

Բանակային թեմատիկայով արարվել են բազմաթիվ մեծարժեք ստեղծագործություններ, որոնցում կարևորվում ու արժևորվում է մեր բանակային հզորությունը, զինվորականների մարտունակությունը:

Այս տարի հասկանալի ու հայտնի պատճառներով Հայոց բանակի ձևավորման օրվա նշանավորումը փոքր-ինչ այլ ընթացակարգ ու խորհուրդ ունի:

Այն այս տարի չունի նախորդ տարիների տոնականությունը:Եթե նախորդ տարիներին նշանավորվում էին բանակի նվիրյալների գործունեություննները, ապա այս տարին տարբերվում ու առանձնանում է նաև այս առումով:

Այն վերածվել է համազգային սգո ու հարգանքի օրվա՝ նվիրված մեր բոլոր նահատակների հիշատակին, ովքեր բանակի ու երկրի գոյության համար չխնայեցին ամենաթանկը՝ կյանքը:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!