Այսօր Բաքվում վաղ առավոտից պայթյուններ են հնչում․ տեսանյութ


Վաղ առավոտից ադրբեջանական կայքերը հայտնում են՝ ուժգին պայթյուններ են հնչում Ադրբեջանի մայրաքաղաքում։

Պայթյուները հնչում են ժամանակ առ ժամանակ և առաջ են բերել ադրբեջանցիների անհանգստությունը և մտահոգությունը։ Այնուհետև հաջորդիվ տեղեկատվությունը հայտնում է՝ պայթյունները պայմանավորված են զորավարժություններով։ Համացանցի ադրբեջանական տիրույթում օգտատերերը գրառումներնում և մեկնաբանություններում դժգոհություններն են հայտնում, որ քաղաքացիներն անտեղյակ են և սարսափի մեջ։ Այդպես ապրելն անթույլատրելի է։

Նշվում է, որ զորավարժությունները սկսելուց առաջ անհրաժեշտ է դրա մասին տեղեկեացնելհանրությանը։ Հիշեցնենք՝ սահմանին երեկ երեկոյան ադրբեջանական կողմը հերթական սադրանքին է դիմել։ ՀՀ Պաշտպանության նախարաությունը երեկոյան տեղեկացրեց՝ ադրբեջանական սադրանքի արդյունքում հայկական կողմը 3 զոհ ունի։

Ժամը 22:00-ի տվյալներով իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է։ Մեր խորին ցավակցությունները և խոնարհումն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին։

ՀՀ քաղաքացիների աղոթքներն առ Աստված են ուղղված և խաղաղություն են խնդրում։ Աշխարհն այսօր միայն դրա կարիքն ունի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!